«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին դարձավ պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով իր կարիերայում աչքի է ընկել 1200 արդյունավետ գործողություններով։ Այս մասին հայտնում է Forbes-ը։
Հիշեցնենք, որ «Ինտեր Մայամիի» կազմում վերջին խաղում 36-ամյա Մեսսին «Նյու Յորք Ռեդ Բուլզի» դեմ խաղում դարձել է մեկ գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Թիմերի միջև հանդիպումն ավարտվել է 6։2 հաշվով՝ հօգուտ Խերարդո Մարտինոյի սաների։
«Ինտեր Մայամին» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի մայիսի 12-ին։ MLS-ի 12-րդ տուրում թիմի մրցակիցը կլինի «Մոնրեալը»։