«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հետաքրքրված է Մեյսոն Գրինվուդով

«Խետաֆեի» նախագահ Անխել Տորեսը հայտնել է, որ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հետաքրքրված է հարձակվող Մեյսոն Գրինվուդով:

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողը ընթացիկ մրցաշրջանը վարձավճարով է անցկացնում իսպանական ակումբում։

«Լապորտան ինձ հարցրեց Գրինվուդի մասին: Նա որոշ տեղեկություններ է իմացել»,- «Խետաֆեի» նախագահի խոսքերն է մեջբերում Managing Barca-ն։

Ավելի վաղ ԶԼՄ-ները գրում էին, որ «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է ամռանը բաժանվել ֆուտբոլիստից։ Հաղորդվում էր, որ նրանով հետաքրքրված են Մադրիդի «Ատլետիկոն» և «Յուվենտուսը»։

Այս մրցաշրջանում 22-ամյա Մեյսոնը խփել է 8 գոլ և կատարել 6 արդյունավետ փոխանցում։