«Ինտեր Մայամիի» նախագահ Դևիդ Բեքհեմն ուսումնասիրում է «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին ամերիկյան ակումբ տեղափոխելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է լրագրող Աբդուլազիզ Ալ-Օսայմին։
Ըստ աղբյուրի՝ Բեքհեմին շատ է դուր գալիս Ռոնալդուին և արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին մեկ ակումբում միավորելու գաղափարը։
Հիշեցնենք, որ 2022 թվականի աշնանը, երբ Ռոնալդուն խաղում էր «Մանչեսթեր Յունայթեդում», ԶԼՄ-ները հայտնում էին, որ Բեքհեմն արդեն բանակցություններ է վարել պորտուգալացի հարձակվողի հետ։
Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն բոլոր մրցաշարերում մասնակցել է 40 հանդիպման, որոնցում դարձել է 41 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: