Մայիսի 4-ին «Ալ-Նասրը» սեփական հարկի տակ ջախջախիչ հաղթանակ տարավ «Ալ-Վահդայի» նկատմամբ Սաուդյան Արաբիայի առաջնության 30-րդ տուրի խաղում՝ 6:0:
Հաղթողների կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ Դրա շնորհիվ պորտուգալացին 2023/24 մրցաշրջանում ակումբային մակարդակով իր գոլերի թիվը հասցրեց 45-ի։
Մեկ մրցաշրջանում 45 գոլը Ռոնալդուի համար լավագույն ցուցանիշն է 2015/16 մրցաշրջանից ի վեր, երբ նա 51 գոլ խփեց «Ռեալում» խաղալու ժամանակ։