Չավի․ «Իմ ապագայի մասին խոսք լինել չի կարող»

Չավին մերժել է իր ապագայի վերաբերյալ նոր քննարկումների հնարավորությունը։

Հունվարի վերջին իսպանացի մասնագետը հայտարարեց մրցաշրջանի վերջում «Բարսելոնայից» հեռանալու մասին, սակայն ապրիլին մտափոխվեց։

– Խաղի վերջում տեսնելով նախագահի դեմքը, կմտածե՞ք նորից հեռանալու մասին։
– Իմ ապագայի մասին խոսք չի լինի,- ասել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը «Ժիրոնայից» կրած պարտությունից հետո (2:4), որը երրորդն է վերջին չորս հանդիպումներում։