Վինիսիուսը մեկնաբանել է «Ռեալի» չեմպիոնությունը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորն արձագանքել է թիմի՝ Լա Լիգայի վաղաժամ չեմպիոնությանը։

«Նոր դարաշրջան»,- գրել է հարձակվողը սոցցանցերում։

Շաբաթ օրը՝ մայիսի 4-ին, «Բարսելոնան» Լա լիգայի 34-րդ տուրի խաղում պարտվեց «Ժիրոնային» (2-4) և կորցրեց մրցաշարային աղյուսակում «Ռեալին» շրջանցելու հնարավորությունը։