Չավի. «Մենք կատարելագործվել ենք շատ առումներով»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ասել է, որ իր թիմի ֆուտբոլիստները կատարելագործվել են շատ առումներով և պատրաստ են մրցակցություն պարտադրել ցանկացած մակարդակի թիմին։

«Երեք ամիս մենք շատ լավ ենք հանդես գալիս։ Մենք կատարելագործվել ենք շատ առումներով և կարող ենք մրցել ցանկացած թիմի հետ: Անբարենպաստ պայմանները խանգարեցին մեզ առանցքային պահերին լավ հանդես գալ։

Կարծում եմ՝ մենք բավականին լավ ֆուտբոլ ենք ցուցադրում, ավելի լավ ենք դարձել պաշտպանությունում և մնացած բոլոր ոլորտներում»,- Չավիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Լա Լիգայում «Բարսան» 73 միավորով այժմ երկրորդ տեղում է: Հաջորդ տուրում Չավիի թիմը կմրցի «Ժիրոնայի» հետ։