Խվիչա Կվարացխելիան որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիան չի մտածում ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբից հեռանալու մասին։

Ինչպես հայտնում է լրագրող Էկրեմ Կոնուրը սոցցանցերում, վրացի ֆուտբոլիստը ցանկանում է մնալ Նեապոլում։ Նշվում է, որ Կվարացխելիայի նկատմամբ հետաքրքրություն կա մի քանի եվրոպական ակումբներից։

Կվարացխելիան «Նապոլիում» հանդես է գալիս 2022 թվականից։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը:

Այս մրցաշրջանում 23-ամյա Կվարացխելիան բոլոր մրցաշարերում մասնակցել է նեապոլցիների 42 հանդիպման, որոնցում դարձել է 10 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 80 միլիոն եվրո։