Թոմաս Տուխել. «Մտադիր ենք դուրս գալ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը պատասխանել է այն հարցին, թե որքանով է գրավիչ մյունխենյան ակումբում աշխատելը մյուս մասնագետների համար։

«Ոչ, ես չեմ կարծում, որ «Բավարիայում» աշխատելը որևէ մեկին վանում: Աշխատանքն ինձ համար բավականին գրավիչ էր։ Հակառակ դեպքում ես ավելի շուտ կհամաձայնվեի հեռանալ։ Ես դեռ «Բավարիայի» մարզիչն եմ։ Մեզ հետաքրքիր խաղեր են սպասվում, մտադիր ենք դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Ես հանգիստ եմ վերաբերվում մյունխենյան ակումբում իմ ապագային»,- Տուխելի խոսքը մեջբերել է Bild-ը։

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում «Բավարիան» ոչ-ոքի է խաղացել Մադրիդի «Ռեալի» հետ՝ 2։2։ Պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 8-ին «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում։