«Չելսին» մտադիր է պայմանագիր կնքել «Պալմեյրասի» հարձակվող Էստեւանի հետ։
Մոտ ժամանակներս լոնդոնցիները Բրազիլիայի երիտասարդական հավաքականի 17-ամյա խաղացողի համար կառաջարկեն 30 միլիոն եվրո և ևս 25 միլիոն բոնուսներ։
Էստևանի պայմանագիրը «Պալմեյրասի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականը: Սան Պաուլո ակումբի կազմում անցկացրած 11 հանդիպումներում հարձակվողը դարձել է 1 գոլի հեղինակ։