Այս շաբաթ կայացան Կոնֆերենցիաների լիգայի 1/2 եզրափակիչի առաջին հանդիպումները։ ՈւԵՖԱ-ն ներկայացրել է երկու խաղացողների, ովքեր հավակնում են շաբաթվա լավագույն խաղացողի կոչմանը։
Այսպիսով, հավակնորդների թվում էին «Ֆիորենտինայի» հարձակվող Մ’Բալա Նզոլան և «Օլիմպիակոսի» հարձակվող Այուբ Էլ-Կաաբին:
Նզոլան գոլի հեղինակ է դարձել «Բրյուգեի» հետ խաղում (3:2), Էլ-Կաաբին հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Ասթոն Վիլայի» հետ խաղում (3:2):
Կոնֆերենցիաների լիգայի շաբաթվա լավագույն խաղացողի օգտին կարող եք քվեարկել պաշտոնական կայքում։