Այս շաբաթ կայացան Եվրոպայի լիգայի 1/2 եզրափակչի առաջին հանդիպումները։ ՈւԵՖԱ-ն ներկայացրել է երկու խաղացողների, ովքեր հավակնում են շաբաթվա լավագույն խաղացողի կոչմանը։
Այսպիսով, հավակնորդների ցուցակում ընդգրկվել են «Բայերի» կիսապաշտպան Ռոբերտ Անդրիչը և «Ատալանտայի» կիսապաշտպան Տեն Կոպմեյներսը։
Անդրիչի գոլը օգնեց «Բայերին» հաղթել «Ռոմային» (2:0), Կոպմայները գոլային փոխանցում կատարեց «Մարսելի» հետ խաղում (1:1):
Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն խաղացողի օգտին կարող եք քվեարկել պաշտոնական կայքում։