«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը կշարունակի աշխատել անգլիական ակումբում, հաղորդում է The Athletic-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբի ղեկավարությունը մտադիր է 53-ամյա հոլանդացուն պահել հաջորդ մրցաշրջանում։ «Մանչեսթեր Յունայթեդի» նոր սեփականատերերը կարծում են, որ նոր մարզիչ նշանակելու դեպքում ներդրումներ կպահանջվեն։
Տեն Հագը «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորում է 2022 թվականից։ Նրա գլխավորությամբ թիմը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 6-րդ տեղը՝ 34 խաղում վաստակելած 54 միավորով։