Արգենտինացի աստղ Դիեգո Մարադոնայի երեխաները մտադիր են ֆուտբոլիստի աճյունը տեղափոխել Բուենոս Այրեսի կենտրոնում գտնվող դամբարան։ Այս մասին հայտնում է La Nación-ը։
Ժառանգները դատարանից թույլտվություն են խնդրել՝ նրա մարմինը կառուցվող դամբարան տեղափոխելու համար։
Նամակում նշվում է, որ դամբարանում Մարադոնայի աճյունն ավելի լավ պաշտպանված կլինի, և բոլորը կկարողանան հարգանքի տուրք մատուցել ֆուտբոլիստին, ով արգենտինացիների գլխավոր կուռքն էր։
Հուշահամալիրի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2025 թվականին։