Մյունխենի «Բավարիան» կապ է հաստատել «Մանչեսթեր Սիթիի» 29-ամյա կիսապաշտպան Բերնարդո Սիլվայի ներկայացուցիչների հետ՝ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո նրա հնարավոր տեղափոխությունը մյունխենյան ակումբ։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ Սիլվայի ներկայացուցիչները տեղեկացվել են, որ մյունխենյան թիմը ծրագրում է ստեղծել նոր, հավակնոտ նախագիծ, որի համար պատրաստ են զգալի գումար ծախսել, այդ թվում՝ «Մանչեսթեր Սիթիին» վճարել 58 միլիոն եվրո փոխհատուցում պորտուգալացու համար։ Բացի այդ, «Բավարիան» պատրաստ է Սիլվային երկարաժամկետ պայմանագիր առաջարկել։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Սիլվան բոլոր մրցաշարերում մասնակցել է 44 հանդիպման, որոնցում դարձել է 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։