Բաստիան Շվայնշտայգերը հայտարարել է, որ Ժոզե Մոուրինյոյի նկատմամբ ատելություն չունի

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը հայտարարել է, որ պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոյի նկատմամբ ատելություն չունի, քանի որ մանկունիանցիների ակումբը մարզելիս գրեթե չի թողել իրեն խաղադաշտ։

Նա նշել է, որ նրանք միշտ լավ հարաբերություններ են ունեցել՝ հավելելով, որ Մոուրինյոն իրեն հարգանքով է վերաբերվել։

«Հետագայում նա ներողություն խնդրեց ինձանից։ Ես սեղմեցի նրա ձեռքը և ասացի. «Ամեն ինչ լավ է, մի անհանգստացիր»։ Իհարկե, ես կցանկանայի ավելի շատ խաղալ, հատկապես Պոլ Պոգբայի ու Զլատան Իբրահիմովիչի հետ։ Քանի որ նրանց երկուսի հետ մենք կարող էինք շատ ավելիին հասնել»,- FourFourTwo-ին ասել է Շվայնշտայգերը։