Սլովենիայի հավաքականի դարպասապահ Յան Օբլակը, ում իրավունքները պատկանում են Մադրիդի «Ատլետիկոյին», ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հաղորդվում է Todofichajes-ը։
Դարպասապահի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի քանի ակումբներ։ Խոսքը Թուրինի «Յուվենտուսի», Մյունխենի «Բավարիայի», ՊՍԺ-ի, «Չելսիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» մասին է։ Պոտենցիալ գործարքի արժեքը գնահատվում է 30 մլն եվրո։
Յանի պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը։ Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա դարպասապահն անցկացրել է 33 հանդիպում, որոնցում բաց է թողել 39 գնդակ։