Այս շաբաթ կայացան Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչի առաջին հանդիպումները։ ՈւԵՖԱ-ն ներկայացրել է երկու խաղացողների, ովքեր հավակնում են շաբաթվա լավագույն խաղացողի կոչմանը։
Այսպիսով, հավակնորդների ցուցակում ներառված էին Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը և Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատս Հյումելսը։
Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացողի օգտին կարող եք քվեարկել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում։