Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի ՊՍԺ-ի հետ առաջին խաղում (1:0) հաղթելուց հետո կիսվել է «իշամեղուների» կազմում խաղալու տպավորություններով:
«Հատուկ զգացումներ «Բորուսիայի» հե՞տ: Այո… Ես եկել եմ այստեղ 17 տարեկանում, և այս ակումբն ինձ օգնեց առաջին իսկ օրվանից։ Ես միշտ անում եմ ամեն ինչ այս ակումբի և երկրպագուների համար:
Երբ տեսնում և զգում ես «դեղին պատը», պարզապես չես համբերում խաղալուն»,- Սանչոյի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ Սանչոն վարձավճարով խաղում է «Բորուսիայում»։ Անգլիացու իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Յունայթեդին»։