Ալվարո Մորատան ցանկանում է վերադառնալ իր նախկին ակումբ

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան ցանկանում է վերադառնալ «Յուվենտուս»:

Ինչպես հայտնում է Football Italia-ն, հարձակվողը պատրաստ է թուրինյան ակումբ վերադառնալու համար իր աշխատավարձը կրճատել մինչև տարեկան 7 միլիոն եվրո։ Բացի այդ, Իտալիայի առաջնություն տեղափոխվելու ֆուտբոլիստի որոշման վրա կարող է ազդել այն փաստը, որ Մորատայի կինը բնիկ իտալացի է:

Մորատան նախկինում հանդես է եկել «Յուվենտուսում» (2014–2016, 2020–2022)։

Այս մրցաշրջանում Մորատան իսպանական ակումբի կազմում անցկացրել է 44 հանդիպում, որոնցում դարձել է 20 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։