Վիկտոր Օսիմհենը նախընտրում է տեղափոխվել Պրեմիեր Լիգա, քան Լիգա 1:
La Gazzetta dello Sport-ը հայտնում է, որ հարձակվողը ամռանը կհեռանա «Նապոլիից», սակայն պարզ չէ, թե ուր է նա գնալու։
Նրան դուր է գալիս ՊՍԺ-ի տարբերակը, բայց նիգերիացու երազանքը Անգլիայի առաջնությունն է, և այդ պատճառով «Չելսին» նախընտրելի է թվում, թեև լոնդոնցիները Չեմպիոնների լիգայի ուղեգիր չեն նվաճի։
Այս մրցաշրջանում Օսիմհենը Ա Սերիայում անցկացրած 22 խաղում դարձել է 14 գոլի հեղինակ: