«Բարսելոնայից» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող են հեռանալ երկու բարձրակարգ ֆուտբոլիստներ։
Ըստ Todofichajes-ի՝ պոտենցիալ վաճառքի ցանկում են բրազիլացի վինգեր Ռաֆինյան և գերմանացի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը։ «Բարսելոնան» կարող է շահութաբեր կերպով վաճառել անգլիական ակումբների շրջանում Ռաֆինյային։ Բրազիլացու տրանսֆերից կատալոնական ակումբը կարող է վաստակել մոտ 100 միլիոն եվրո։ Ինչ վերաբերում է Գյունդոգանին, ապա գերմանացին թիմում լավագույն հարաբերությունները չուներ։ Նա կարող է տեղափոխվել Մադրիդի «Ատլետիկո» 12-15 միլիոն եվրոյի դիմաց։
Լա Լիգայի 33 տուրերի արդյունքներով «Բարսելոնան» վաստակել է 73 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։