Հայտնի է՝ թե որտեղ կարող է իր կարիերան շարունակել Տիագո Սիլվան

«Չելսիի» պաշտպան Տիագո Սիլվան վերջերս հայտարարեց թիմից հեռանալու մասին 2023/2024 մրցաշրջանի ավարտին։

Ինչպես սոցցանցերում հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 39-ամյա ֆուտբոլիստն արդեն առաջարկ է ստացել բրազիլական «Ֆլումինենսեից»։

Նշվում է, որ Սիլվան չի շտապի ապագայի վերաբերյալ որոշում կայացնել։ Ֆուտբոլիստը ցանկանում է ընտրություն կատարել Եվրոպայի և Բրազիլիայի միջև։

Պաշտպանը «Չելսիում» հանդես է գալիս 2020 թվականի օգոստոսի վերջից։