Ֆերան Տորեսը «Վալենսիայի» դեմ խաղում զայրացել է Ռոբերտ Լևանդովսկու վրա

Ֆերան Տորեսը զայրացել էր «Վալենսիայի» դեմ խաղում տուգանային հարվածը կատարելու հնարավորություն չստանալուց հետո:

Ուրբաթ օրը «Բարսելոնան» Լա լիգայի 33-րդ տուրի խաղում հյուրընկալել էր «Վալենսիային» (4:2):

Խաղի 94-րդ րոպեին հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին տուգանային հարվածից խփեց կատալոնացիների չորրորդ գնդակը՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ։

Տուգանային հարվածը ցանկանում էր իրացնել ոչ միայն լեհը, այլեւ կիսապաշտպան Ֆերան Տորեսը։ Երբ Լևանդովսկին նրան չտվեց գնդակը, իսպանացին խիստ զայրացավ։ Եզրափակիչ սուլիչից անմիջապես հետո նա մտավ տրիբունա՝ չմնալով շնորհակալություն հայտնելու տրիբունաներում գտնվող երկրպագուներին։

Այս մրցաշրջանում Տորեսը մասնակցել է Լա Լիգայի 25 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։