Լոնդոնի «Արսենալը» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է բաժանվել հարձակվողներից մեկից։
Ինչպես հայտնում է The Athletic-ը՝ «զինագործների» ղեկավարությունը պատրաստ է բաժանվել բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսից։ Ակումբը սպասում է առաջարկների պոտենցիալ գնորդներից։ Հարձակվողի աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը։
Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանում 27-ամյա բրազիլացին անցկացրել է 24 հանդիպում, դառնալով՝ չորս գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 70 միլիոն եվրո։