Ռաուլը կարող է դառնալ գերմանական ակումբի գլխավոր մարզիչը

Ռաուլ Գոնսալես Բլանկոն, ով ներկայումս գլխավորում է Մադրիդի «Կաստիլյան», Ուրս Ֆիշերի հեռանալուց հետո «Յունիոն Բեռլինի» մարզչի թեկնածուներից մեկն է։

Bild-ը հայտնում է, որ «Յունիոնը» բավականին երկար ժամանակ է, ինչ հետաքրքրված է Ռաուլի ծառայություններով։

Գերմանական ակումբն այս պահին 30 միավորով 14-րդն է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում։

«Յունիոնն» այս մրցաշրջանում ակումբի պատմության մեջ առաջին անգամ հանդես եկավ Չեմպիոնների լիգայի մրցաշարում։