Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կիսվել է Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի Մադրիդի և «Բավարիայի» միջև դիմակայության ակնկալիքներով։
««Բավարիայի» հետ մեր հանդիպումները միշտ շատ լավ են եղել։ Սրանք այն թիմերն են, որոնց դեմ մենք միշտ ցանկանում ենք խաղալ, քանի որ «Բավարիան» նույնպես մրցունակ է:
Հեշտ չի լինի։ Այս հանդիպումը եվրոպական դասականի կարգավիճակ ունի։ Բայց միևնույն ժամանակ «Ռեալը» «Ռեալ» է»,- Զիդանի խոսքերն է մեջբերում The Athletic-ը։
«Բավարիա» – «Ռեալ» հանդիպումը կկայանա ապրիլի 30-ին։