«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն ԱՊԼ-ում ամենաշատ հանդիպումների նոր ռեկորդ է սահմանել՝ երկու և ավելի գոլային փոխանցումներով։
Պրեմիեր Լիգայի 35-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 2։0 հաշվով հաղթեց «Նոթինգհեմ Ֆորեստին»։ Այդ խաղում Դե Բրույնեն իր 14-րդ և 15-րդ գոլային փոխանցումները կատարեց այս մրցաշրջանում։
Բելգիացին դարձավ Պրեմիեր Լիգայի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով կարողացել է 18 խաղում կատարել 2+ գոլային փոխանցում։ Նախորդ ռեկորդը պատկանում էր Սեսկ Ֆաբրեգասին և Ռայան Գիգսին՝ 17 հանդիպում երկուսի համար։
Այս մրցաշրջանում Կևին Դե Բրույնեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 21 հանդիպում, դառնալով՝ վեց գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։