Այսօր կկայանա «Բավարիա» – «Ռեալ Մադրիդ» ՉԼ-ի կիսաեզրափակչի առաջին հանդիպումը

Այսօր՝ ապրիլի 30-ին, Մյունխենի «Բավարիան» և Մադրիդի «Ռեալը» միմյանց հետ կմրցեն Մյունխենում՝ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում։

Հիշեցնենք, որ 1/8-րդ եզրափակչում «Բավարիան» հաղթեց «Լացիոյին», իսկ քառորդ եզրափակչում մրցեց «Արսենալի» հետ։ Մադրիդի «Ռեալը» 1/8-րդ եզրափակչում հաղթեց «Լայպցիգին», իսկ քառորդ եզրափակիչում 11 մետրանոց հարվածաշարում հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»։

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով՝ 23:00-ին։