«Բարսելոնայի» հարձակվող Վիտոր Ռոկեն դեռ որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 19-ամյա ֆուտբոլիստը կարող է վարձավճարով տեղափոխվել մեկ այլ ակումբ։ Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, բրազիլացին մտադիր է որոշում կայացնել ընթացիկ մրցաշրջանի ավարտին։
Աղբյուրի համաձայն՝ ամռանը Ռոկեն կվերլուծի, թե արդյոք վերջին շրջանում իրեն բավականաչափ խաղային րոպեներ են հատկացրել, որպեսզի կարողանա լիովին որոշում կայացնի։
Հիշեցնենք, որ Ռոկեն «Բարսելոնային» է միացել անցած ձմռանը։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 13 հանդիպման և դարձել երկու գոլի հեղինակ։