«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Վալենսիայի» հետ Լա Լիգայի 33-րդ տուրի խաղում (4։2)։
Ըստ Opta-ի, Լևանդովսկին դարձավ «Բարսելոնայի» առաջին խաղացողը Սամուել Էտո’Օ-ից հետո, ով Լա Լիգայի նույն խաղում գլխով երկու գոլ խփեց։ Հայտնի կամերունցի նախկին հարձակվողը դա արել է 2005 թվականին «Մալյորկայի» հետ հանդիպման ժամանակ։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում 35-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 44 հանդիպման, որոնցում դարձել է 23 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։