«Լեսթեր Սիթին» առաջնության 45-րդ տուրում հյուրընկալվելիս 3։0 հաշվով հաղթեց «Պրեստոնին»։
Դուբլի հեղինակ դարձավ Ջեյմի Վարդին, ևս մեկ անգամ աչքի ընկավ Քեյսի ՄաքԱրթայրը։
Այս հաղթանակի շնորհիվ «Լեսթերը» մրցաշրջանի վերջում ապահովեց առաջին տեղը և 8-րդ անգամ դարձավ Չեմպինշիփի չեմպիոն։ «Աղվեսները» Պրեմիեր Լիգա կվերադառնան անկումից մեկ մրցաշրջան անց։
Հիշեցնենք, որ «Լեսթերը» 8-րդ անգամ հաղթեց Չեմպիոնշիփը՝ շրջանցելով «Մանչեսթեր Սիթիին», որն այս մրցաշարում ունի 7 տիտղոս։