Ջանլուիջի Բուֆոնը նշել է այն հանդիպումը, որը կցանկանար վերախաղարկել։
«Ես կկրկնեի 2012 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակչի Իսպանիա – Իտալիա հանդիպումը։ Մենք արժանի չէինք այս արդյունքին։ Ես երբեք արդարացումներ չեմ փնտրում, բայց հանդիպումն անցկացրինք հոգեֆիզիկական անհնարին պայմաններում, ուժասպառ էինք։
Եթե մեկ օր ավելի հանգստանայինք, կարող էինք այլ կերպ խաղալ։ Բայց չկարողացանք ոչինչ անել Իսպանիայի դեմ, որը ուժեղ էր, բայց մենք միակ թիմն էինք, որը կանգնեցրեց նրանց խմբային փուլում»,- ասել է «Յուվենտուսի» և Իտալիայի նախկին դարպասապահը La Repubblica-ին տված հարցազրույցում։