Մադրիդի «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռուդիգերը Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչի հանդիպումներից առաջ խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի մասին։
Մադրիդյան թիմը կհանդիպի Մյունխենի «Բավարիային», իսկ փարիզցիները կխաղան Դորտմունդի «Բորուսիայի» հետ։
«Եթե եզրափակչում հանդիպենք Մբապպեին, մենք կհաղթենք նրան։ Եթե նա դրիբլինգով անցնի իմ կողքով, ես կկործանեմ նրան: Կիլիանը յուրահատուկ խաղացող է։ Նա 18 տարեկանում հաղթել է Աշխարհի առաջնությունում։ Դա արդեն դարձնում է այն առանձնահատուկ:
Կարծում եմ, որ նա կարող է լինել բոլոր ժամանակների լավագույն ֆրանսիացի խաղացողը, բայց դեռ ոչ: Ինձ համար լավագույնը Զիդանն է»,- Ռուդիգերի խոսքերն է մեջբերում Footmercato-ն:
Այս մրցաշրջանում 25-ամյա Մբապպեն մասնակցել է 44 հանդիպման, դարձել 43 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։