Հայտնի են դարձել կանանց Չեմպիոնների Լիգայի եզրափակչի երկու մասնակիցները։ Մրցաշարի եզրափակչում կհանդիպեն «Բարսելոնան» և «Լիոնը»։
Ապրիլի 28-ին «Լիոնը» արտագնա խաղում հաղթեց ՊՍԺ-ին (2։1) և ընդհանուր հաշվով (5։3) դուրս եկավ եզրափակիչ։ «Բարսելոնան» ավելի վաղ հաղթել էր «Չելսիին» (0։1 և 2։0)։
«Բարսելոնա»-«Լիոն» եզրափակիչ հանդիպումը կկայանա մայիսի 25-ին։