ՈւԵՖԱ-ն հայտարարել է Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ «Բորուսիա» – ՊՍԺ առաջին հանդիպման մրցավարների նշանակման մասին։
Խաղը, որը կկայանա մայիսի 1-ին Գերմանիայում, կսպասարկի անգլիական մրցավարական թիմը՝ գլխավոր մրցավար Էնթոնի Թեյլորի գլխավորությամբ։
Նրա օգնականները կլինեն Գարի Բեսվիկն ու Ադամ Նանը։ VAR-ը կգլխավորի Ստյուարտ Էթվելը, որին կօգնի Դեյվիդ Կուտը։ Պահեստային մրցավարն է նորվեգացի Էսպեն Էսկոսը։