Ռաֆայել Վարանը կարող է վերադառնալ Իսպանիա

«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանը կարող է վերադառնալ Իսպանիա, հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ատլետիկոն», «Սևիլիան», «Ռեալ-Սոսյեդադը» և «Բետիսը»։

31-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։ Վարանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո։

Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանում պաշտպանը անցկացրել է 21 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։