Այսօր կկայանա «Բարսելոնա» – «Վալենսիա» հանդիպումը

Երկուշաբթի՝ ապրիլի 29-ին, Լա Լիգայի 33-րդ տուրում «Բարսելոնան» կմրցի «Վալենսիայի» հետ։

Հանդիպումը կկայանա Բարսելոնայի (Իսպանիա) «Լյուիս Քոմփանի» օլիմպիական մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։

Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում կատալոնական ակումբը վաստակել է 70 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։ «Վալենսիան» 47 միավորով զբաղեցնում է ութերորդ տեղը։