ՊՍԺ-ն սկսել է բանակցային գործընթացը թիմի կիսապաշտպան Վիտինյայի հետ։ Ֆրանսիական Լիգա 1-ի գրանդը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը 24-ամյա պորտուգալացու հետ՝ հաշվի առնելով նրա բարձր խաղամակարդակը այս մրցաշրջանում, հայտնում է լրագրող Ֆաբրիս Հոքինսը։
Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը գործում է մինչև 2027 թվականի կեսերը: Պորտուգալացին երկրորդ մրցաշրջանն է անցկացնում ՊՍԺ-ում։
Այս ընթացքում կիսապաշտպանը անցկացրել է 90 հանդիպում, որոնցում դարձել է 11 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։