Պեպ Գվարդիոլան իր 300-րդ հանդիպումն է անցկացրել «Մանչեսթեր Սիթիի» գլխավորությամբ Անգլիայի առաջնությունում։
«Քաղաքացիները» 35-րդ տուրում հաղթեցին «Նոթինգհեմ Ֆորեսթին» (2:0):
Ընդամենը 4 մարզիչ է նույն թիմում ավելի շատ հանդիպում անցկացրել, քան իսպանացին Պրեմիեր լիգայում։ Արսեն Վենգերը «Արսենալում » 828 միավորով առաջատարն է:
Ալեքս Ֆերգյուսոնը «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկին անցկացրել է 810 խաղ , Դեյվիդ Մոյեսը՝ «Էվերթոնում» ՝ 427 , իսկ Յուրգեն Կլոպը՝ «Լիվերպուլում»՝ 331։
Պրեմիեր Լիգայի 300 հանդիպումներից Գվարդիոլան հաղթել է 221-ում՝ սա ռեկորդ է։ Երկրորդ տեղում Ժոզե Մոուրինյոն է՝ 189 հաղթանակ։
Գվարդիոլան ունի նաև 41 ոչ-ոքի և 38 պարտություն։