Լեոն Գորեցկա․ «Չեմպիոնների Լիգան մեր վերջին հնարավորությունն է»

Լեոն Գորեցկան կիսվել է Չեմպիոնների Լիգայի «Ռեալի» հետ հանդիպումից իր սպասելիքներով.

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում «Բավարիան» ապրիլի 30-ին կհյուրընկալի Մադրիդի «Ռեալին»։ Գերմանական թիմը դուրս եկավ մրցաշարի այս փուլ՝ քառորդ եզրափակիչում հաղթելով «Արսենալին» ընդհանուր 3:2 հաշվով։

«Ես հավատում եմ մեզ։ Մենք անկայուն մրցաշրջան ենք անցկացրել, Չեմպիոնների Լիգան մեր վերջին հնարավորությունն է նվաճելու գավաթը։ Կփորձենք լավ պատրաստվել ու լավ խաղային պլան ունենալ։ Անհամբեր սպասում եմ այս հանդիպմանը, «Բավարիայում» «Ռեալի» դեմ խաղալու փորձ դեռ չեմ ունեցել։ Ինչ կարող է լինել ավելի լավ, քան նման զույգը Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչում:

Կարծում եմ՝ «Արսենալի» դեմ խաղերում մեր մեջ ինչ-որ բան արթնացավ։ Հետո դա կարող էիր զգալ հանդերձարանում։ Սա կարող է լինել ինչ-որ մեծ բանի սկիզբ»,- ասել է «Բավարիայի» կիսապաշտպանը։