Ապրիլի 28-ին «Արսենալը» հյուրընկալվելիս հաղթեց «Թոթենհեմին» Պրեմիեր Լիգայի 35-րդ տուրի խաղում։
«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի համար այդ հաղթանակը 100-րդն էր լոնդոնյան ակումբի ղեկին։
Դրան հասնելու համար իսպանացի մասնագետին անհրաժեշտ է եղել անցկացնել 169 հանդիպում։ Նա գերազանցեց Արսեն Վենգերի ցուցանիշը, որը 179 հանդիպում է անցկացրել։
Պրեմիեր Լիգայի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ միայն չորս մարզիչներ են ԱՊԼ-ի առաջին 100 հաղթանակները տարել ավելի քիչ հանդիպումներում՝ Ալեքս Ֆերգյուսոնը (162), Յուրգեն Կլոպը (159), Ժոզե Մոուրինյոն (142) և Պեպ Գվարդիոլան (134)։