Միկել Արտետա․ «Դա իսկապես զգացմունքային խաղ էր»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է «Թոթենհեմի» նկատմամբ տարած հաղթանակը Պրեմիեր Լիգայի 35-րդ տուրի խաղում (3։2)։

«Դա իսկապես զգացմունքային խաղ էր: Մարզադաշտում անհավանական մթնոլորտ էր։ Մենք հիանալի թիմի դեմ խաղացինք։ Ես շատ գոհ եմ այս հաղթանակից, մենք հպարտանալու բան ունենք, այս օրը շատ կարևոր է մեր երկրպագուների համար»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Արտետան։

Միկել Արտետայի թիմը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ և 80 միավորով շարունակում է գլխավորել Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Թոթենհեմը» վաստակել է 60 միավոր և 5-րդ տեղում է։