«Մանչեսթեր Յունայթեդը» Չեմպիոնների Լիգայի ուղեգիր չի նվաճել, ինչն ակումբին վնասում է ոչ միայն մարզական, այլև ֆինանսական առումներով։
«Կարմիր սատանաները» առաջիկա ամռանը կարող են ակտիվորեն վաճառել թիմի ֆուտբոլիստներին։ Ինչպես հայտնում է The Telegraph-ը, մանկունիանցիները պատրաստ են դիտարկել առաջարկները խաղացողների մեծ մասի համար։
Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» անձեռնմխելի ֆուտբոլիստների ցուցակում ընդամենը երեք խաղացող կա՝ Կոբի Մայնուն, Ալեխանդրո Գառնաչոն և Ռասմուս Հոյլունը։