«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը վնասվածք է ստացել ԱՊԼ-ի «Նոթինգհեմ Ֆորեստի» դեմ խաղում (2:0)։
Ինչպես հայտնում է The Sun-ը, բրազիլացի դարպասապահի մոտ ախտորոշվել է ծնկի վնասվածք։ Այս վնասվածքի պատճառով Էդերսոնը ռիսկի է դիմում բաց թողնել այս մրցաշրջանի մնացած հատվածը։
Դարպասապահի և «Մանչեսթեր Սիթիի» միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։ Բրազիլացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 40 միլիոն եվրո։
ԱՊԼ-ի այս մրցաշրջանում Էդերսոնը անցկացրել է 30 հանդիպում, որոնցում բաց է թողել 28 գնդակ։