Արդա Գյուլեր․ ««Ռեալը» ստեղծված է հաղթելու համար»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Արդա Գյուլերը խոսել է մադրիդյան թիմի ֆուտբոլիստների նկատմամբ կիրառվող ճնշման մասին։

««Ռեալի» երկրպագուները չեն կարող ընդունել թիմի պարտությունը։ Դրա համար մենք ճնշում ենք զգում։ «Ռեալը» ստեղծված է հաղթելու համար»,- Գյուլերի խոսքերն է մեջբերում Kafa Sports-ը։

Անցած ամառ Արդա Գյուլերը «Ֆեներբախչեից» տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։