Ալեքսիս Սանչեսը կլքի «Ինտերը»

«Ինտերի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի թիմը, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը կլքի ակումբը ազատ գործակալի կարգավիճակով։ 35-ամյա չիլիացու պայմանագրի ժամկետը լրանում է հունիսի 30-ին։ «Ինտերը» չի երկարաձգի նրա պայմանագիրը։

Միլանյան ակումբի կազմում Սանչեսը երկու անգամ հաղթել է Ա Սերիայում, նվաճել Իտալիայի գավաթը և երկու անգամ նվաճել երկրի Սուպերգավաթը։