Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորն աջակցել է «Ատլետիկի» եզրային հարձակվող Նիկո Ուիլյամսին, ով ռասայական բռնությունների է ենթարկվել Մադրիդի «Ատլետիկոյի» հետ Լա Լիգայի 33-րդ տուրի վերջին խաղում (1։3)։
«Ինչպե՞ս ես, Լա Լիգա», – գրել է Վինիսիուսը իր սոցիալական ցանցում՝ տեղադրելով Ուիլյամսի հրապարակումը, որտեղ նա կոչ է անում պայքարել ռասիզմի դեմ։
Հիշեցնենք, որ անձամբ՝ Վինիսիուսը, պարբերաբար ենթարկվում է «Ռեալի» մրցակիցների երկրպագուների վիրավորանքներին։