Թոմաս Տուխելը խոսել է Մադրիդի «Ռեալի» հետ առաջիկա դիմակայության մասին.
Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչում «Բավարիան» կհանդիպի Մադրիդի թիմին ։ Առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 30-ին։
«Կառլո Անչելոտտիի դեմ խաղալը միշտ յուրահատուկ բան է։ Մենք կփորձենք դժվարացնել նրա թիմին։
Մեզ պետք են երկրպագուներ մարզադաշտում։ Շանսերը 50-ից 50-ն են: Մենք ընդունում ենք պայքարը»,- ասել է «Բավարիայի» գլխավոր մարզիչը: