Միկել Արտետան այս ցուցանիշով միայն չորս մարզչի է զիջում

«Թոթենհեմի» նկատմամբ տարած հաղթանակը կարևոր իրադարձություն էր Միկել Արտետայի համար.

Իսպանացին «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնում հաղթել է 100 խաղում : Նրանից պահանջվեց 169 խաղ։

Ավելի քիչ հանդիպումներում այս ցուցանիշին հասել են միայն չորս մասնագետներ՝ Պեպ Գվարդիոլան (134), Ժոզե Մոուրինյոն (142), Յուրգեն Կլոպը (159) և Ալեքս Ֆերգյուսոնը (162): Արսեն Վենգերը 179 խաղում տարել է 100 հաղթանակ։